Օբաման ընտրեց ХХI դարի առանցքային գործընկերոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 16:48

Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի տեղեկատվությամբ` Հնդկաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են դառնալ գործընկերային, ինչը կարող է որոշիչ դեր խաղալ ХХIդարում: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման Հնդկաստան կատարած եռօրյա այցի ժամանակ: Փորձագետները հաստատում են, որ Դելիի հետ հարաբերությունների կարգավորմամբ Վաշինգտոնը փորձում է  ունենալ հզոր  դաշնակից` ի հակակշիռ Չինաստանի: Ինչպես գրում է «Կոմերսանտը»,ասիական տասնօրյա շրջագայության մեկնարկից առաջ Վաշինգտոնում  նախագահ Օբամային բազմիցս նախազգուշացրել են աշխարհի քաղաքական քարտեզում Հնդկաստանի կարևորության մասին:Այսպես` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսը նշել է, որ« աշխարհի խոշորագույն ժողովրդավարական երկիր» եռօրյա այցը պետք է լինի ամենատևականը `իր նախագահության ժամանակահատվածում:Ինքը` ամերիկացի առաջնորդը, հնդկական PTI գործակալության հարցազրույցում հայտարարել է, որ  Դելիի հետ «ռազմավարական գործընկերային հարաբերությունների կարգավորումը»  համարվում է անկյունաքար ասիական քաղաքականության չափումներում:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply