10 տարի անց աշխարհում առաջին անգամ տարեցներն ավելի շատ կլինեն, քան երեխաները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 21, 2009 13:16

r11Ըստ «Ծերացող աշխարհ – 2008» նոր զեկույցի հեղինակների` 10 տարի անց մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհում 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց թիվն ավելի մեծ կլինի, քան մինչև 5 տարեկան երեխաներինը:

Զեկույցը պատրաստել են ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի մասնագետները Ծերության հիմնախնդիրների ազգային ինստիտուտի` ԱՄՆ-ի ազգային բժշկական հաստատությունների համակարգի մասնագիտացված հիմնարկի պատվերով:

Անցյալ դարակեսին 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց ընդհանուր թիվը հաշվում էին  506 մլն, 2040 թվականին այն կհասնի 1,3 միլիարդի: Տոկոսային հարաբերությամբ տարեցների բաժինը կկրկնապատկվի` 7 տոկոսից մինչև 14 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղրոդմամբ զեկույցում նաև նշվում է, որ հեղինակաների պնդմամբ երկրագնդի բնակչության միջին տարիքն աճում է աննախադեպ արագ տեմպերով: Ամենից ավելի արագ է աճում ամենաավագ տարիքային կատեգորիայի` 80-ից բարձր տարիքի մարդկանց թիվը:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply