Հայտնաբերվել են նացիստների կողմից չոչնչացված արվեստի գործեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 16:06

Արվեստի ստեղծագործությունների ժողովածուն, որը «խոտանել» էին   նացիստները և համարվում էր ոչնչացված, հայտնաբերվել է Բեռլինի քաղաքապետարանի մերձակայքում  շինարարության ժամանակ: Այժմ այս արվեստը, որը գերմանացի ֆաշիստները չէին ընդունում, կներկայացվի համընդհանուր ցուցադրման: Պռուսական մշակութային ժառանգության հիմնադրամը նշում է, որ այս աշխատանքները կներկայացվեն Բեռլինի «Նոր թանգարանում` նոյեմբերի 9-ից սկսած: Գերմանական` Der Tagesspiegel հրատարակության տեղեկացմամբ`շինարարները հայտնաբերել են կանացի մարմիններ պատկերող բրոնզե արձաններ և մի ողջ ճամպրուկ`գեղանկարչական աշխատանքներով: Նացիստական վարչակարգը վաճառել և ոչնչացրել է հրեաների  հազարավոր աշխատանքներ, որոնք, նրանց կարծիքով, բովանդակել են այլասերություն, հակասել են  նացիոնալիստական թեմատիկային , կամ էլ հատել են նացիոնալիստական գաղափարախոսությունը:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply