Իրանը կվերսկսի միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 15:43

Իրանը հայտարարել է իր միջուկային հիմնախնդրի շուրջ միջազգային միջնորդ`«վեցնյակի» հետ բանակցություններ Թուրքիայում վերսկսելու իր պատրաստակամության մասին: Այդ մասին  Թեհրանում տեղեկացրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին: «Մենք մեր թուրք բարեկամներին ծանուցել ենք այն մասին, որ բանակցությունները կարող են ընթանալ այդ երկրում: Մենք հույս ունենք, որ կարող ենք համաձայնության գալ` ժամանակացույցի և օրակարգի հետ կապված»,- վկայաբերել են թուրքական ԶԼՄ-ները:

Հոկտեմբերի վերջին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ  Քեթրին Էշտոնը, ով ներկայացնում է «վեցնյակը», ծանուցել է, որ Իրանը  համաձայն է բանակցություններ վարել նոյեմբերի 10-ից հետո: Բանակցությունների վերջին փուլը, որն անց է կացվել 2009 թվականի հոկտեմբերին Ժնևում, դրական արդյունքների չի հանգեցրել: Անկարան ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին այդ թեմայով բանակցությունների`  արագ վերսկսման կոչ է արել:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply