Չերի Բլերը` ի պաշտպանություն մահմեդականուհիների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 15:23

Մեծ Բրիտանիայի  նախկին վարչապետի կին Չերի Բլերը հանդես է եկել ի պաշտպանություն մահմեդականուհիների` հայտարարելով, թե չի կարելի սպառնալիք տեսնել` ի դեմս հիջաբ կրող կանանց :Նա մամուլում այս հայտարարությամբ հանդես եկավ այն իրողությունից հետո, երբ իր քույրը` Լորեն Բուտը, ընդունեց իսլամ:Թոնի Բլերի կինը ընդգծել է  մարդկանց` ինչպես կամենում են  հագնվելու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը:  Իսպանական El Pais թերթի հարցազրույցում նա ասել է.« Կանանց արտաքինը մեզ համար մահմեդական սպառնալիքի այլաբանություն է»` Մադրիդում եվրոպացի ազդեցիկ մահմեդականուհիների կայանալիք խորհրդաժողովից առաջ: Հարցը , որը վերաբերում էր իր քրոջ`Լորեն Բուտի իսլամ ընդունելուն, նախկին վարչապետի կինը ընդգծել է, որ կրոնը նրան  շնորհել է «հարգանքի նոր զգացումով ,և «դա նրա ընտրությունն է»,- եզրաբանել է նա: Չերի Բլերի դիտարկմամբ` Արևմուտքը ապակողմնորոշված է մահմեդականուհիների առնչությամբ, երբ կարծում է , թե նրանք ճնշված են և անընդունակ են ինքնուրույն որոշումներ կայացնելու, սակայն դա այդպես չէ:«Ես օգնում եմ հասկանալու, որ իսլամը բաց կրոն է, որի վրա  կինն ունի իր ազդեցությունը` անկախ այն հանգամանքից` կրում է նա գլխանոց, թե` ոչ:

Ավելի վաղ` տիկին Բլերը քննադատում էր դեմքը փակող մահմեդականուհիներին, որը , ըստ նրա, զրկում է կնոջը մարդ լինելուց:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply