Բաց նամակ նախագահին. «Չարժի խնայողություններ կատարել մեր ապագա սերնդի բարեկեցության հաշվին»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 8, 2010 15:07
ՀՀ Նախագահ`
Պարոն Ս.Սարգսյանին
ՀՀ քաղաքացիներ Ռուզաննա և Գրիգորի
Սարգիսյաններից
Մեծարգո պարոն Նախագահ
Խնդրում ենք Ձեզ չվավերացնել Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին ՀՀ Օրենքի նախագիծը, որը ընդունվել է երրորդ ընթերցման ՀՀ ԱԺ կողմից: Մեր կածիքով այդ օրենքի ընդունումից հետո տեղի կունենա ծնելիության կտրուկ կրճատում: Մեր պետությունը պետք է խրախուսի ծնելիությունը, այլ ոչ թե սահմանափակումներ մտցնի: Մենք հասկանում ենք, որ պետության գումարները սուղ են, սակայն չարժի խնայողություններ կատարել մեր ապագա սերնդի բարեկեցության հաշվին, հատկապես այն ժամանակահատվածում երբ մեր հանրապետությունում ծնելիության ցուցանիշը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Վերջին տարիների ընթացքում որոշակի չափով քաղաքացիները ֆինանսական առումով պաշտպանված են եղել, քանի որ ստեղծվում են նորանոր աշխատատեղեր և այդ հանգամանքից ելնելով մարդիկ քիչ ավելի վստա են իրենց ապագայի վերաբերյալ և որպես հետևանք կարողանում են ամուսնանալ և երեխաներ ունենալ:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ օրենքի փոփոխությունները հիմնավոր պատճառներ ունեն, սակայն, մեր կարծիքով, հնարավոր է գտնել վերահսկողության ավելի լուրջ մեխանիզմներ, քան աշխատող անձանց հասանելիք գումարները պակասացնելը: Արդարացի չէ, որ անձը երկար տարիներ աշխատում է նույն աշխատատեղում և ստանում բարձր աշխատավարձ, վճարում է բավականին բարձր հարկեր` ավելացնելով պետբյուջեի մուտքերը, սակայն մայրանալու և ժամանակավոր նպաստ ստանալու ժամանակ իրեն զրկում են բարեկեցիկ և պատշաճ կերպով երեխային խնամելու հնարավորությունից: Եթե առկա են այն տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները, որոնք չարաշահում էին այդ օրենքը կարծում ենք կարելի է խստացնել այն, օրինակ սահմանել, որ տվյալ անձը փոխհատուցում կառող է ստանալ միայն այդ դեպքում երբ գոնե նվազագունը 10 ամիս մինչև նախածննդյան արձակուրդ գնալը կաշխատի նույն աշխատանքի վայրում: Կամ բազմաթիվ այլ կերպ սակայն ոչ այն աշխատողի հաշվին, որը ստանում է բարձր աշխատավարձ: Մեր կարծիքով Հայաստանում բարձր աշխատավարձ տրամադրող կազմակերպություններին պետք է նույնպես խրախուսել, այսինքն իրենք չեն թաքցնում իրենց եկամուտները, ստվերային շրջանառություն չեն կատարում, իսկ այս օրենքը ընդունելուց հետո դուրս է գալիս այն անձինք, որոնք ստանում են 160 000 ՀՀ դրամ գումարից ավել կստանան նույնը ինչ 160 000 ՀՀ դրամ ստացողը: Դա արդարացի չի քանի որ այդ անձինք վճարում են ավելի շատ հարկեր և տուրքեր:
Նշված օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում կանայք ստիպված կլինեն վերադառնալ աշխատանքի` ապահովելու համար իրենց երեխաների նվազագույն ընթացիկ ծախսերը, այդպիսով զրկելով մատաղ սերնդին մայրական քնքշանքից և դաստեարակությունից: Ցանկացած կին /մայր/ ցանկանում է իր զավակներին տրամադրել ամեն ինչ և ամենա լավը, որը ցավոկ սրտի շատ բարձր գին ունի: Այս դեպքում կրճատվելու է ընտանեական բյուջեն և բոլորսել գիտենք, որ գնվելու է անվորակ և էժան մթերքներ: Որպես հետևանք նաև կկրճատվեն սպառողական ապրանքների վաճառքի ծավալները, պետությունը ավելի քիչ հարկեր կստանա և ի վերջո որոշ անձինք կշարունակ են գործել ստվերում, քանի որ աշխատակիցները էլ չեն պահանջի, որ աշխատավարձը ճիշտ հաշվել, գրել և վճարել օրենքով սահմանված կարգով:
Բոլոր զարգացող երկրները խրախուսում են ծնելիության աճը, իսկ մեր կառավարությունը չգիտես ինչու հակարակը անում է այն ամենը, որպեսզի մարդիկ քիչ երեխա ունենա, քանի որ այս օրենքից հետո մեկ երեխայից ավել էլ ոչ մեք չի ցանկանա երեխա ունենալ`նվազագույն նպաստ ստանա բարձր աշխատավարձի փոխարեն:
Հաշվի առնելով վերը շարադրված հանգամանքները` խնդրում ենք Ձեզ չվավերացնել սույն օրենքը`ի շահ Մեր պետության և Մեր երկրի վաղվա սերնդի:
Կանխավ շնորհակալություն
Հարգանքներով`
ՀՀ քաղաքացիներ
Ռուզաննա և Գրիգորի Սարգիսյաններ
03.11.2010թ.

 

Դիտվել է 2581 անգամ:
Print Friendly

Leave a Reply