Պոմպեյում քանդվել է `«Գլադիատորների դոմուսը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 14:20

Իտալիայի Պոմպեյ քաղաքում   երեկ քանդվել է պատմական հնագույն հուշարձաններից մեկը`«Գլադիատորների դոմուսը»: Այստեղ գլադիատորները մարզվել են մարտերից առաջ: Անվերադարձ կորստյան են մատնվել հին հռոմեական որմնանկարները, որոնք զարդարում էին շինության պատերը:  Մի քանի օր անընդմեջ հորդառատ անձրևները անշրջելի վնաս են հասցրել հնագույն շինության հիմքերին: Գտնվելով Պոմպեյի գլխավոր փողոցում` շինությունը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն դեռ 1940-ական թվականների վերջին վերակառուցվել է: «Գլադիատորների դոմուսը» գտնվում է պեղումների գոտում. XIX դարից այս տարածքում կանոնավոր պեղումներ են անցկացվում: Յուրաքանչյուր տարի քաղաք- թանգարան են այցելում մոտավորապես 2,5 միլիոն զբոսաշրջիկ:Կախկխված շինությունները մասնագետներին վաղուց են մտահոգում, պատճառը բնական է. միջոցները չեն բավարարում պահպանման համար: Պոմպեյը հրաբխից կործանվեց մ.թ. 79 թվականին: Սակայն հնագույն աղետը հնարավորություն տվեց հին հռոմեական քաղաքը տեսնել  նախաստեղծ վիճակում, քանի որ մոխիրը դարձավ գերազանց պաշտպանական շերտ: Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդին ծանուցել է. որ պատերի ստորին մասերում գտնվող որոշ որմնանկարներ հնարավոր է` պահպանվել են:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply