Թվայնացվել են 600 ձեռագրեր

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 26, 2009 18:25

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող շուրջ 600 ձեռագրեր արդեն թվայնացվել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, 2008թ-ին կատարած ակտիվ աշխատանքի շնորհիվ ձեռագրերի թվայնացման գործընթացի արդյունքները գերազանցել են նախատեսվածը:

«Ձեռագրերի թվայնացումը երկարատև աշխատանք է պահանջում, սակայն մենք արագ տեմպերով ենք այն իրականացնում: Գործընթացն ընդլայնման փուլում է, շուտով նոր սարքավորումներ ձեռք կբերենք, ըստ այդմ էլ նոր աշխատատեղեր կբացվեն: Ձեռագրերի թվայնացումը համալիր ծրագիր է, որի շրջանակներում պետք է իրականացվի նաեւ ձեռագրերի նկարագրություն»,-ասել է Թամրազյանը:

Ձեռագրերի նկարագրության աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելու համար 2009թ-ի սկզբից 25 նոր մասնագետ է սկսել աշխատել: Նախատեսված է ձեռագրերի թվայնացման և նկարագրության հետ կապված աշխատաքներն ավարտել միաժամանակ, որպեսզի հնարավոր լինի ամբողջական տվյալներով մուտք գործել համացանց:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply