Հոլիվուդի դերասանները հասան աշխատավարձի բարձրացման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 13:50

Los Angeles Times թերթի էլեկտրոնային կայքէջի տեղեկատվությամբ` Հոլիվուդի դերասանները և սցենարիստները հասել են աշխատավարձի 6 տոկոսով բարձրացման`2011 թվականի հուլիսից սկսած: Գրեթե 2 ամիս տևած բանակցություններից հետո ամերիկյան հեռա և ռադիոդերասանների և սցենարիստների միությունը գեղարվեստական և հեռուստատեսային կինոնկարների կազմակերպության հետ կնքեց եռամյա պայմանագիր: Հոլիվուդի աշխատակիցների մեծագույն հաջողությունը սոցիալական  և առողջապահական հիմնադրամներ նրանց հատկացումների աճն է: Բանակցությունները սկսել են  մինչ ստուդիաների միջև պայմանագիրը լրանալու ժամանակացույցը`2011 թվականի հուլիսի 31-ը: Վերջին 20 տարիների ընթացքում դերասանների և սցենարիստների գիլդիայի 100-օրյա գործադուլը 2007-2008 թվականներին բազմամիլիոն վնաս հասցրեց ստուդիաներին: Ժամանակավորապես ընդհատվել են հեռուստակինոնկարների շարքի, լիամետրաժ կինոնկարների և թոք-շոուների նկարահանումները, չեղյալ են հայտարարվել  մի քանի կինոմրցանակների հանձնման հանդիսություններ:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply