Ալեն Դելոնը նշում է իր 75-ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 13:24

Եվրոպական կինեմատոգրաֆիայի լեգենդ Ալեն Դելոնը այսօր տոնում է իր հոբելյանը: Լրանում է նրա 75-ամյակը: Նրա կենսագրության մեջ նշվում է ,որ Հնդկաչինում նա ծովային -հետևակային է եղել և Փարիզում մսավաճառ է աշխատել մի կրպակում: Դերասանական կրթություն նա չի ստացել: Նրա կինոգործունեությունը սկսել է 1957 թվականից: Նա ստեղծել է պաշտամունքային կերպարներ «Սև կակաչ», «Թեհրան-43»,.«Զորրո», «Կարմիր շրջան» և այլ կինոնկարներում, նրան նկարահանել են ռեժիսորներ Վիսկոնտին, Անտոնիոնին, Գոդարը: Դելոնը աշխատել է ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Հոլիվուդում:Ամերիկյան նրա կինոնկարներից է«Լողավազանը»:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply