Շախմատի աշխարհի առաջնությունում` 4 հայուհի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2010 13:34

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դեկտեմբերի 2-ին Թուրքիայի Հաթայ քաղաքում  մեկնարկելիք շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների վերջնական կազմը: Նոկաուտ համակարգով կայանալիք մրցաշարում հանդես կգան Հայաստանի երկու ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը (նկարում)  և Էլինա Դանիելյանը: Առաջին փուլում Մկրտչյանը  կխաղա Ժան Սիաովենի (Չինաստան), իսկ Դանիելյանը` Տատյանա Շադրինայի (Ռուսաստան) հետ: Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են  ևս երկու մեր հայրենակիցներ: Գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) կմրցի գրոսմայստեր Քրիստինա Ադելա-Ֆոյշորի (Ռումինիա), իսկ միջազգային վարպետ Դինա Կագրամանովան (Կանադա)` գրոսմայստեր Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply