«Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը կանցկացվի Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2010 13:17

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) նախաձեռնությամբ 2011 թվականին հանրապետությունում կանցկացվի հանրային կառավարման հիմնախնդիրներին առնչվող «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային համաժողովը:

ՀՀ ՔԾԽ մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը նշում է, որ  համաժողովն ունի բավականին լայն միջազգային ընդգրկում: Նրա խոսքով` Հայաստանը նոր-նոր է ինտեգրվում քաղաքացիական եւ պետական ծառայության ոլորտների գերատեսչություններին վերաբերող ամենամյա քննարկումներում, եւ չնայած դրան` սեպտեմբերին Իռլանդիայում կայացած «Մասնագիտությունը հեռանկարում» համաժողովի մասնակից շուրջ տասնչորս երկրները, հաշվի առնելով ՀՀ-ում քաղաքացիական ծառայության համակարգի ձեռքբերումները, համաձայնություն են տվել հաջորդ համաժողովը 2011թ. աշնանն անցկացնել Երեւանում:

«Երեւանյան համաժողովը առանձնահատուկ է լինելու նրանով, որ մենք կներգրավենք նաեւ արեւելյան երկրների մեր գործընկերներին: Մինչ այժմ համաժողովը հիմնականում ճանաչված եվրոպական երկրներում է անցկացվել, իսկ մյուս տարի, փաստորեն, Հայաստանը կապող օղակի դերում հանդես կգա եվրոպական ու արեւելյան երկրների միջեւ», – ասաց ՀՀ ՔԾԽ մամլո խոսնակը:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply