Հարավային Կորեայում սուզվել է որսորդական նավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 13:08

Հարավային Կորեայի արևմտյան առափնյա տարածքում սուզվել է որսորդական նավը: Նավում գտնվել են հարավկորեացի 7 , ինդոնեզիացի 2 քաղաքացի: 7 որսորդները համարվում են անհայտ կորած, իսկ երկուսը զոհվել են: Նրանց մարմինները հայտնաբերել են Կորեայի Հանրապետության առափնյա պաշտպանության աշխատակիցները: Զոհվածների ազգության մասին չի տեղեկացվում:

Աղետի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որին մասնակցում են 6 նավ և մեկ ուղղաթիռ: Սակայն փրկարարական աշխատանքները խոչընդոտում են եղանակի անբարենպաստ պայմանները:Որսորդական նավի թիմին նախապես տեղեկացրել են փոթորկային եղանակի մասին: Սակայն կապիտանը անտեսել է նախազգուշացումը և նավը բաց ծով է դուրս բերել:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply