Wall Street Journal. Հարիրիի սպանությունը կազմակերպել է Իմադ Մուղնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 12:55

2008 թվականին Դամասկոսում կազմալուծված`«Հեզբոլլահի» օպերատիվ հրամանատար Իմադ Մուղնին է եղել դավադրության գլխավոր կազմակերպիչը: Մուղնին և նրա յուրային Մուստաֆա Բուդրեդինը եղել են դավադրության գլխավոր կազմակերպիչները:2005 թվականի փետրվարին սպանվեցին Հարիրին և ևս 22 մարդ: Բուդրեդդինը նաև համարվում է ամենահավանական մարդը, որը ժառանգել է Մուղնիին փոխարինելու դերը «Հեզբոլլահի» ենթակառույցներում: Wall Street Journal-ի տեղեկատվությունը  հիմնված է ՄԱԿ-ի հատուկ հետաքննության տրիբունալի տվյալների վրա. այս տրիբունալը հետաքննում է Լիբանանի նախկին վարչապետ Հարիրիի սպանության հանգամանքները: Ակնկալվում է, որ տրիբունալը  իբրև մեղավորներ կկանչի նաև «Հեզբոլլահի» 4 կարևոր դեմքերին` բացի Մուղնիից և Բուդրեդդինից:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply