Կոչ են անում մասնակցել բողոքի հանրահավաքին Կապանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 8, 2010 12:52
ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթանում են ուրանի պաշարների որոնման աշխատանքներ: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջաննի բնակչության համար:
Նոյեմբերի 11-ին, ժամը 17:00 Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ եւ արտոնված հանրահավաք մեր տարածաշրջանում թափառող ուրանի ուրվականի վերաբերյալ:
Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ հաղթահարել վախի եւ անտարբերության մթնոլորտը եւ մասնակցել 2010թ. նոյեմբերի 11-ին ժամը 17:00 Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ եւ արտոնված հանրահավաքին եւ ոչ ասել ուրանի ուրվականին:
Աշխատանքային խումբ






Facebook
Tweet This
Email This Post
