Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին. 4 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 8, 2010 12:47
Նոյեմբերի 6-ին`ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԳԱԶ-24” մակնիշի 14 ՍՍ 199 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուր են բերվել վարորդ`1990թ.-ին ծնված Աշոտ Նազարյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց և ուղևոր`1964թ.-ին ծնված Համայակ Նազարյանը: Ա.Նազարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նոյեմբերի 7-ին`ժամը 08.35-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 30 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-320» մակնիշի 10 ՏՏ 754 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին,իսկ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Չարենցավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ`1989թ.-ին ծնված Էդգար Առաքելյանը, ուղևորներ` 1987թ.-ին ծնված Արմեն Մելքոնյանը, 1995թ.-ին ծնված Ալվարդ Սեդրակյանը և1990թ.-ին ծնված Ժորա Հովակյանը: Վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորներինը` միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
