Լեհաստանում գնացքների բախումից հրդեհվել են վառելիք տեղափոխող բեռնավագոնները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 12:31

Լեհաստանում գնացքների բախումից հրդեհվել են վառելիք տեղափոխող բեռնավագոնները

Լեհաստանում ապրանքատար 2 գնացքները բախվել են Լեհաստանի արևելքում գտնվող Բելոստոկ քաղաքում: Վթարի հետևանքով  բեռնավագոններից մեկը հրդեհվել է, այնուհետև կրակը տարածվել է: 2 մարդ վիրավորվել է:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղի ժամանակով` ժամը 5անց 30- ին: Ներկա պահին հրդեհը տարածվել է 7 բեռնավագոններում, և ցանկացած պահի հրդեհը կարող է  էլ ավելի տարածվել: Աղետի դեմ պայքարում է 30 հրշեջ: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` չեն բացառվում  պայթյունները

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply