Հրդեհներ. այրվել անասնակեր և խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2010 12:33

Նոյեմբերի 6-ին`ժամը 09.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ  հրդեհ է բռնկվե Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գագարինի փողոցի թիվ 20 հասցեում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.47-ին, մարվել`08.38-ին: Այրվել է Մ.Կարապետյանին պատկանող կիսակառույց շինության մեջ պահեստավորված 3տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 13.04-ին ,ահազանգ է ստացվել , որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.35-ին, մարվել`15.00-ին: Այրվել է Գ.Գրիգորյանին պատկանող անասնագոմում պահեստավորված 20 հակ անասնակեր և գոմի   տանիքը` 20 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 14.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատի խումբը (“ՈՒԱԶ” ավտոմեքենայով): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.58-ին, մարվել`18.12-ին: Այրվել է 15 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 15.35-ին, ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել,Լոռու մարզի Սարչապետ գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է գյուղի բնակիչների ուժերով: Այրվել է 40 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 16.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 64 տանը: Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել`17.35-ին: Մ.Ղարիբյանին պատկանող տան բակում այրվել է 100 քմ մակերեսով խորդանոցը:

Նույն օրը`ժամը 20.37-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի “Բ” թաղամասի 3-րդ փողոցի թիվ 13 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Հայտարարվել “հրդեհ 1 բիս” կանչ:Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և  փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման   շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել`22.16-ին: Այրվել է Ս.Չալդջյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 7 խմ փայտ:

Նոյեմբերի 7-ին`ժամը 14.58-ին, ահազանգ է ստացվել,որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.28-ին, մարվել`01:30-ին : Այրվել է Գ.Մանուկյանին պատկանող տան բակում ծածկի տակ կուտակված 1000 հակ անասնակերը և ծածկը` 32 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 23.18-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 62 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.25-ին,մարվել`02.15-ին: Մ.Ղուկասյանին պատկանող տան բակում այրվել է 2 տ կուտակված անասնակեր:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply