Լևոն Արոնյանն առաջ է անցնում մրցակիցներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2010 12:31

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ։Մեր երկրի ներկայացուցիչը 3-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ստիպեց անձնատուր լինել Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին:Արոնյանը 2,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:2-ական միավոր են վաստակել Ռուսաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, չինացի Վան Հաոն:Հերթական տուրում Լևոնը սևերով խաղալու է Մամեդյարովի հետ։

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply