Արժույթի միջազգային հիմնադրամը 250 մլրդ դոլար կբաշխի անդամ երկրներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2009 13:54

untitled10Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշել է կազմակերպության անդամ երկրների միջև բաշխել 250 մլրդ դոլարին համարժեք լրացուցիչ պահուստներ:

Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Հիմնադրամի պրոֆիլային ստորաբաժանման ղեկաբար Քրեյգ Բոմոնտը, այդ գումարից Ռուսաստանին բաժին է ընկնում մոտ 6,6 մլրդ դոլար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, բաշխումն իրականացվում է ԱՄՀ-ի անդամ երկրների ազգային քվոտաներին համապատասխան: Յուրաքանչյուր երկրի չափաբաժինը մեծացվում է մոտավորապես 74 տոկոսով. ամենամեծ բաժինն ստանում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը: Սակայն Հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք երկուշաբթի լրագրողների համար կայացած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել են ԱՄՀ-ի որոշումը, ընդգծել են, որ հիմնական օգուտը պետք է ստանան ձևավորվող և անցումային շուկաներով երկրները, որոնք ներկայիս սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում փողի առանձնակի կարիք ունեն: Նրանց բաժին ընկնող ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 100 մլրդ դոլար:

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply