Հռոմի պապը ֆեմինիստուհիների զայրույթն է բորբոքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 11:43

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կիրակնօրյա քարոզչության ժամանակ լուսաբանել է հարցեր, որոնք վերաբերում են ընտանիքին , տղամարդու և կնոջ փոխհարաբերություններին : Սա բորբոքել  է ֆեմինիստուհիների զայրույթը: Իր քարոզչական խոսքում Պապը դատապարտել է արհեստական վիժումները և այն երկրներին, որոնք  լուրջ չեն նայում այս հիմնախնդրին: Իսպանիան 4ամիս առաջ ընդունեց համապատասխան օրենքը, իսկ ելույթ ունենալով այս երկրում` Հռոմի պապն ասել է.«Եկեղեցին դեմ է մարդկային կյանքի սպառնալիքի ցանկացած  դրսևորմանը»:Այնուհետև նա հավելել է.«Միայն սերը և հավատը կհանգեցնեն  իսկական ազատության: Դա է պատճառը, որ եկեղեցին հակադրվում է կյանքից մարդու հրաժարվելուցանկացած դրսևորմանը  և սատարում է բոլոր նրանց, ովքեր  աջակցում են ընտանիքի ինստիտուտում բնական գործընթացներին»:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply