ՀՀ գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2010 11:39

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ-ի ինն ամիսներին, ընթացիկ գներով, կազմել է 434.4 մլրդ դրամ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ այս ցուցանիշն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համամատ զիջել է 17.7 տոկոսով: Հանրապետությունում հունվար-սեպտեմբերին սպանդի համար իրացվել է 70 հազ. 100 տոննա անասուն եւ թռչուն, որից 12 հազ. 100 տոննան Գեղարքունիքի, 11 հազ. 300 տոննան Շիրակի մարզերում:

Կաթի արտադրության առումով առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Գեղարքունիքի մարզում` 100 հազ. 200 տոննա, Շիրակի մարզում` 89 հազ. 300 տ, Արագածոտնի մարզում` 65 հազ. 300 տ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արտադրվել է 529 հազ. 600 տոննա կաթ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում արտադրվել է 598 մլն հատ ձու, որից 133.2 մլն-ը` Կոտայքի մարզում, 101.4 մլն-ը` Արմավիրում, 68.1 մլն-ը` Արարատում:

Նախորդ տարվա համեմատությամբ ձկնորսության եւ ձկնաբուծության ոլորտում ծավալների փոփոխություններ չեն գրանցվել: 2010թ-ի հունվար-սեպտեմբերին կատարվել է 4 մլն 022 հազ. 500 տոննայի ձկնորսություն, որն ամբողջությամբ իրացվել է: Նույն ժամանակահատվածի համար անտառաբուծության եւ փայտամթերումների ոլորտում մատուցած ծառայությունների ընդհանուր գումարը կազմել է 623 մլն 714 հազար դրամ:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply