Հայաստանում այս տարի ամուսնությունները նվազել են, ամուսանլուծությունները` աճել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2010 11:31

Հայաստանում այս տարվա առաջին ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցված ամուսնությունները նվազել են 5,1 տոկոսով` կազմելով 13 հազ. 042, միաժամանակ 6,4 տոկոսով աճել է ամուսնալուծությունների թիվը` հասնելով 2268-ի:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ  Հայաստանում 2010 թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1000 ամուսնական զույգի հաշվով գրանցվել է ամուսնալուծության 174 դեպք` 2009 թ-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 155-ի դիմաց:

Նախորդ տարվա նշված ինն ամիսների համեմատությամբ 2010թ-ին 2,8 տոկոսով աճել է ծնունդների թիվը` կազմելով 32 հազ. 903: Այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 633 դեպք` 2009 թ-ի նույն ժամանակահատվածի 613 դեպքերի դիմաց:

Դիտվել է 653 անգամ:
Print Friendly

Leave a Reply