Նեթանյահուն կոչ է անում ԱՄՆ-ին` ռազմական սպառնալիք ստեղծել Իրանի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 11:22

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լույս երկուշաբթի գիշերը Նոր Օռլեանում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերը քննարկել են պաղեստինցիների հետ ուղիղ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավոր ուղիների մասին, ինչպես նաև` Իրանի միջուկային սպառնալիքի  խնդիրը: Իսրայելի վարչապետը առաջարկել է ամերիկյան վարչակազմին` ի դեմս Ջոն Բայդենի, լրջորեն դիտարկել «Իրանի հիմնախնդրի պատերազմական հանգուցալուծման հիմնախնդիրը»:
«Իրանը  միայն պատերազմի իրական սպառնալիք է: Վաշինգտոնը պետք է բարձրաձայնի, որ պատրաստ է Իրանի միջուկային հիմնախնդրի պատերազմական հանգուցալուծմանը»,- ասել է Նեթանյահուն:
Հարկ է նշել, որ մինչ այժմ հակառակը` ԱՄՆ-ն է հայտարարել  Իրանի միջուկային հաստատությունները ռմբակոծելու մասին, իսկ Իսրայելը ավելի զուսպ դիրքերում էր: Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ապակողմնորոշում է Արևմուտքին, իսկ միջազգային հանրությունը շարունակում է աշխատել միջուկային ծրագրի վրա:

Հանդիպումից հետո Բայդենը ելույթ է ունեցել հազարավոր հրեաների առաջ և ընդգծել է խաղաղ գործընթացի առաջխաղացման կարևորությունը: Նա կոչ է արել իսրայելացիներին և պաղեստինցիներին`ձեռնպահ մնալ միակողմ քայլերից և ընդգծել է, որ այդ մեթոդները ամերիկյան վարչակազմի աջակցությունը չեն ստանա:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply