Ադրբեջանում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 10:58

Ադրբեջանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է կիրակի անցկացրած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների մասին::Այս տվյալների համաձայն`վստահաբար առաջնորդում է նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Նրա ներկայացուցիչները հաղթել են 125 շրջանից 70-ում : Խորհրդարան կմտնեն նաև10 կուսակցությունների 13 անդամներ, մյուս շրջաններում հաղթում են անկուսակցականները: Միևնույն ժամանակ` հարկ է տեղեկացնել, որ «Ժողովրդական ճակատ.Մուսավաթ» ընդդիմադիր դաշինքին ոչ մի մանդատ չհասավ: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Ֆարիդ Արիֆօղլին: «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ սկսած օրենքի խախտումները հսկայական մասշտաբներ ընդգրկեցին ընտրական տեղամասերի փակվելուց հետո: Քերիմլիի խոսքով`ընդդիմությունից մի շարք դիտորդներ ընտրական տեղամասերը փակվելուց հետո պարզապես արտաքսվեցին ընտրատեղամասերից: Իր հերթին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազաիր Փանահովը հայտարարել է լուրջ խախտումների բացակայության մասին: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն  ամսվա ընթացքում:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply