Միասնական քննություններից դիմորդների միայն 1% է 20 ստացել, անբավարար`31%

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2009 13:00

mhm42339-copy115 առարկաներից երկու փուլով միասնական քննություն հանձնած 19.674 շրջանավարտից առավելագույն 20 միավոր է ստացել միայն 190 դիմորդ (1%): Անբավարարների թիվը կազմում է 6.151 (31%) :

Վերջին միասնական լրացուցիչ քննությունը ռուսերենից է եղել: Նախապես դիմում-հայտ ներկայացրած 38 դիմորդից քննությանը մասնակցել է 27-ը: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Անկախ»-ին  ասաց, որ ռուսաց լեզվի միջին միավորը կազմում է 13,5: Ռուսաց լեզվի միասնական լրացուցիչ քննությունից 17.5- 19 միավոր է ստացել 7 դիմորդ: 20 միավոր չի եղել: Դրական միավոր շեմը չի հաղթահարել միայն 1 դիմորդ:

«Ֆիզիկա» առարկայի միասնական լրացուցիչ քննությանը ևս որևէ դիմորդ չի ստացել 20 միավոր, իսկ անբավավարների թիվը  105 է: Երևանում Ֆիզիակայի միասնական լրացուցիչ քննության համար նախապես դիմում հայտ ներկայացրած 177 դիմորդից մասնակցել է 140-ը: Միջին միավորը կազմել է 6.1ը: 17.5-19 միավոր է ստացել 5 դիմորդ:

Միասնական լրացուցիչ քննություններն անցկացնելու համար ձևավորվել էր 2 քննական կենտրոն` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցում:

Այս պահին քննական մարաթոնի վերջին փուլն է ընթանում: Դիմորդները կենտրոնացված քննություններ են հանձնում հայոց լեզու և գրականություն, անգլերեն (բանավոր) առարկաներից, իսկ արվեստի բուհերում մասնագիտական քննություններն են:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply