ԼՂՀ նախագահն ամփոփել Է Քաշաթաղ կատարած այցելության արդյունքները

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2010 10:55

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված նոյեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված կատարած այցելության արդյունքների ամփոփմանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը` առաջնահերթ համարելով էլեկտրականության, ճանապարհաշինության, կապի եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ ջրամատակարարման հետ կապված հարցերը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` հնարավորինս կարճ ժամկետում այս ոլորտներում առկա բացերը շտկելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1616 անգամ:
Print Friendly

Leave a Reply