Մրցույթ Չեխիայի բուհերում ուսանելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2010 10:41

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011/2012 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ինֆորմատիկայի, տեխնիկական և բժշկական ուղղվածության մասնագիտություններով բարձրագույն մասնագիտական կրթություն` 1 կրթաթոշակ` բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով, ստանալու համար /1 տարվա ընթացքում չեխերեն լեզվի յուրացման նախապատրաստական կուրսով/:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի /բակալավրի կրթական ծրագրի/ այն շրջանավարտները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և տիրապետում են անգլերեն կամ չեխերեն լեզուներին:

Կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

•դիմում-հարցաթերթիկ,

•չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),

•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ բակալավրի որակավորման ավարտական փաստաթղթի և ներդիրի պատճենները, նոտարի կողմից /չեխերեն, կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն, կամ իսպաներեն/ թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),

•անձնագրի պատճենը,

•ծննդյան վկայականի պատճենը /նոտարի կողմից թարգմանված/ և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),

•բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի /նոտարի կողմից թարգմանված/,

•3×4 չափսի 6 լուսանկար,

•2 երաշխավորագիր /անգլերեն լեզվով/,

•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,

Կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ /բակալավրի կրթական ծրագրի համար/ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև` մասնակցեն հարցազրույցի փուլին:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ դպրոցում` ս/թ. նոյեմբերի 22-ից մինչև  27-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել  ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն (ք. Երևան Կառավարության 3-րդ շենք, VI հարկ, 609 սենյակ, հեռ. 52-56-62)` մինչև ս/թ. նոյեմբերի 19-ը ներառյալ:

Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.msmt.cz կայքից:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply