ԱԺ պատգամավորի թիկնապահը հրազենային վնասվածք է ստացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 7, 2010 16:58
Նոյեմբերի 7-ին, ժամը 2.30-ի սահմաններում Հարավարևմտյան Բ-1 թաղամասի Րաֆֆու 43 շենքի մոտ անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել Մերսեդես մակնիշի 15 ՏՕ 006 համարանիշով ավտոմեքենայի վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց NEWS.am-ին, որ այդ պահին մեքենայում է եղել 24-ամյա Սևակ Ղազարյանը, որը ձախ ձեռքի թաթի մասում հրազենային վնասվածք է ստացել: Դեպքի վայրում բնակվող քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին  հայտնել են, որ Սևակ Ղազարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներից է:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: Դեպքի վայրում էին Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, օպեր գծով տեղակալ Գագիկ Գաբրիելյանը, օպերատիվ քննչական խումբը: Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները դեպքի վայրում հայտնաբերել են պարկուճներ։  Նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն։ Հանգամանքները ճշտվում են ոստիկանության քննչական  գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում:
Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply