McAfee. AM հայկական դոմեն տիրույթը բավականին վտանգավոր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2010 23:23
Տեղեկատվական տեխնոլոգիաների ու համակարգչային անվտանգության ոլորտում մասնագիտացած McAfee-ի ընկերության վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ .AM հայկական դոմեն տիրույթը բավականին վտանգավոր է:
InformationWeek-ի փոխանցմամբ, McAfee-ն 27 մլն կայք է հետազոտել, եւ եզրակացրել, որ ամենավտանգավոր դոմեն տիրույթը շարունակում է մնալ .COM-ը: Ազգային դոմեն տիրույթներում ամենավտանգավորների ցուցակը գլղավորում է .VN (Վիետնամ) տիրույթը: Այս երկրում գրանցված կայքերի 29 տոկոսը McAfee-ն վտանգավոր է համարում: Ի դեպ նախորդ տարի այս երկրում վտանգավոր կայքերի չափաբաժինը կազմել է 1 տոկոս: Նման տարբերությունը խոսում է սքամերների դեպի արեւելյան եւ թույլ զարգացած երկրների շուկաներ մուտք գործելու ակտիվության մասին:
Ըստ McAfee-ի` վտանգավոր ազգային դոմեն տիրույթներ են նաեւ .CM (Կամերուն)-ը,  .AM (Հայաստան)-ը եւ .CC (Կոկոսյան կղզիներ)-ը: McAfee-ին ենթադրում է, որ այս նշված տիրույթներում դոմենները շատ էժան են, իսկ անվտանգությունը թույլ, սակայն պետք է նշել, որ Հայաստանում նույնիսկ աշխարհի ցանցային բարձր անվտանգություն ապահովող եւ զարգացած երկրների համեմատ դոմենների գները բավականին բարձր են, իսկ անվտանգության ապահովման տեսանկյունից McAfee-իի փորձագետները թերեւս ճիշտ են նկատել:
Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply