Իտալական մաֆիայի անդամին ձերբակալել են Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2010 19:40
Երեկ՝ նոյեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Իտալիայի ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն` Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երեւան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն:
Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply