100 հազար դոլար` ԱՄՆ հայկական դպրոցներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 21, 2009 13:39

thumbphp1Երեկ Լոս-Անջելեսում կազմակերպված դրամահավաք-հեռուստամարաթոնի ժամանակ 100 հազար դոլար է հավաքագրվել· նպատակն է խթանել Ամերիկայի հայկական դպրոցներում հայերենի դասընթացների որակի բարձրացմանը:

Հավաքագրված ողջ գումարը կհատկացվի Գլենդելի և մերձակա քաղաքների ամերիկյան պետական 29 դպրոցներում հայապահպանության խնդիրների լուծմանը· կմշակվեն և կտպագրվեն հայերեն դասագրքեր, որոնցով կսովորեն շուրջ 1000 հայ աշակերտներ:

Մարաթոնը, ինչպես հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, արդեն 2-րդ անգամ է կազմակերպվում «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կողմից: Այն ուղիղ եթերով հեռարձակվել է ամերիկյան 3 հայկական` «Հորիզոն», «AABC» եւ «Հայվիժն» հեռուստաալիքներով հուլիսի 19-ին, ինչպես նաև Սփյուռքի նախարարության mindiaspora.am կայքում հուլիսի 20-ին:

Սփյուռքի նախարարությունը հեռուստամարաթոնին նվիրաբերել է 5000 դոլար: «Հայ դպրոցն է, որ կապում է նախնիների լեզվին, պատմությանը, հայոց դարավոր մշակույթին, հայ դպրոցն է, ուր հայ երեխան սիրում եւ արժևորում է դրանք և գիտակցում, որ ունի Մայր Հայրենիք, որն է Հայաստան երկիրը»,- ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply