Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Սպիտակ քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 6, 2010 18:54

Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքից Լոռու մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է Ստեփանավան, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին` «Քաղաքի օր» տոնակատարությանը, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող հիմնանորոգված մշակույթի պալատի և նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը:

Այնուհետև Նախագահը մեկնել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, որտեղ այցելել է «Սագամար» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի  հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել` հանքի   շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: Ընկերության վարչական մասնաշենքում Նախագահ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների`«Սագամար» և Մոլիբդենի աշխարհ¦  ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող  Նևա-Ռուս¦ ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է  Գլոբալ Մեթալս¦ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Սպիտակ քաղաքում, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում ներկա է գտնվել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթեւան մնացած ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի և բանա­լի­ների հանձնման արարողությանը:

Նախագահը շրջել է թաղա­մասում, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին: Երկրի ղեկավարն այցելել է նաև շահառու ընտանիքներին, շնորհավորել բնակարան ստանալու կապակցությամբ և նրանց հետ զրուցել թաղամասի ծրագրերի ու բնակիչներին հետաքրքրող հարցերի շուրջ: Շրջայցի ավարտին Հանրապետության ղեկավարը եղևնի է տնկել «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում:

Դիտվել է 4260 անգամ:

Leave a Reply