Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2010 18:48

Գեղարքունիքի մարզում Նախագահը ծանոթացել է  Սևան-Լճաշեն ճանապարհի  Սևան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանք­նե­րին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ և հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են  նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ: Նախագահի հանձնարարությամբ, ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար միջոցներ կտրամադրվեն, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում` արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Հանձնարարվել է նաև մինչ այդ  ապահովել ճանապարհի անցանելիությունը:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ և ճահճացած տա­րածքներում Սևանա լճի մաքրման աշխատանք­ներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմա­ֆուն­կ­ցիոնալ էքսկավատորի տեխ­նիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածք­ների քարտեզները: Հանրապետության ղեկավարը հանձնարարություններ է տվել նաև լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված` ընդգծելով  ջրի մաքրման կարևորությունը:

Ավարտելով աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում` Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի:

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply