Գնդակներ ստացան բոլորը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2010 19:08

Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց հանդբոլի Հայստանի պատանիների և աղջիկների (մինչև 16  տարեկանենր) առաջնության եզրափակիչ փուլը:Մասնակցում են պատանիների  վեցը և աղջիկների չորսը թիմեր: Մինչև այդ կայացել էր նախնական փուլը և պայքարը շարունակելու իրավունք էին ստացել ամեն խմբից պատանիների երեք և աղջիկների երկու թիմեր: Այս փուլում թիմերը պայքարը սկսել են հավասար պայմաններում, նախկինում ցույց տրված արդյունքները հաշվի չեն առնվել: Կազմակերպիչներն այս քայլին դիմել էին այն բանի համար, որպեսզի առաջնության նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծանա:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը նշեց, որ աղջիկների թիմերի տեխնիկատակտիկական պատրաստականության մակարդակն ավելի ցածր է ,քան տղաների թիմերի: Դրա պատճառները տարբեր են: Ընդհանարապես, Հայաստանում այդ միտումը վերջին շրջանում նկատելի է ոչ միայն հանդբոլում,այլև մյուս մարզաձևերում: Թերևս, սոցիալական վիճակից է, որ աղջիկները սկսել են ավելի քիչ զբաղվել սպորտով: «Ինչ վերաբերում է պատանիներին, ապա պետք է փորձենք հավաքել այն կորիզը, որը կնախապատրաստվի 2012-ին կայանալիք մինչև  18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնությանը:Իսկ  2011-ի մարտին Իսրայելում այդպիսի փորձություն կկրեն մեր երկրի մինչև  17 տարեկանների հավաքականի մարզուհիները: Այնպես որ, այս ստուգատեսի արդյունքով կընտրվեն այն արժանավորները, ովքեր կխաղան Հայաստանի հավաքականում: Վերջինիս համալրում է սպասում նաև Ֆրանսիայից: Արդեն հինգը մարզուհի հավակնում է այդ պատվին, առաջիկայւմ նախատեսվում է նաև համատեղ ուսումանամարզական հավաք անցկացնել: Այս օրերին Ֆրանսիայից Երևան է եկել Հայաստանի հավաքականի մարզիչ Պատրիկ Օթամյանը: Նա ներկա է առաջնությանը:Այնպես որ,միասին պետք է որոշենք,թե ինչպես պետք է նախապատրաստվի հավաքականը, որպեսզի հաջող մասնակցի Իսրայելում կայանալիք ստուգատեսին:Ինչ վերաբերում է պատանիներին,ապա ակնկալվում է, որ ուժեղ հավաքական կստղծվի: Փաստորեն, կորուստներ չենք ունենա, քանի որ մարզիկները կմասանակցեն մրցաշարին, ապա նոր կմեկնեն զինվորական ծառայության:Ինչ խոսք, դարձյալ Հայաստանի հավաքականի կազմը կուժեղացնեն ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցները»,-ասաց Մելքոնյանը:

Ի դեպ, Հայաստանի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից  առաջ  260 գնդակ բաժանվեց պատանեկան թիմերի ներկայացուցիչներին: Գնդակներ ստացան ոչ միայն եզրափակչի մասնակից, այլև բոլոր այն թիմերը, որոնք խաղացել են առաջանությունում` Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի ներկայացուցիչները: 10-ական գնդակ ստացան Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրգորյանի նախաձռությամբ նոր ստեղծված «Սմարթ» ծրագրով հանրակրթական դպրոցներում պարապող յոթը խմբերը: Այնպես որ,  առանց գնդակի չմնաց հանդբոլ մարզաձևով Հայաստանում պարապարող ոչ մի խումբ: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը, ապա ներկա էր և մասնկիցներին ողջույնի խոսք ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցրի նախարարության վարչույթան պետ Բագրատ Բուռնազյանը: Լարված բնույթ կրեց հատկապես Վանաձորի  և Շենգավիթի համայնքի մարզադպրոցի հավաքականների հանդիպումը: Ի վերջո, 34:3o  հաշվով հաղթեցին վանաձորցիները:Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. պատանիներ` Արցախ-ՀՄԴ`1o:23, Աջափնյակ-Ալավերդի` 34:15, աղջիկներ` Արցախ-ՀՄԴ`12:15,  Շենգավիթ-Վանաձոր` 33:18: Նոյեմբերի 8-ին և 10-ին հայտնի կդառնան աղջիկների և պատանների առաջնությունների հաղթողները: Աչքի ընկնողներին սպասում են գավաթները, մեդալները, նաև պատվոգրերը:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply