Հարբած թուրք ուսուցչուհին վրաերթի է ենթարկել եւ սպանել իրեն կանգնեցնող զինվորականին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2010 13:57
Օրեր առաջ Վանի Մուրադիյե (Բերկրի) շրջանում  ճանապարհին հսկողություն իրականացնող ժանդարմին վրաերթի ենթարկած  կին վարորդը ձերբակալվել է։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  պարզվել է, որ ժանդարմին վրաերթի ենթարկած վարորդը Հանգեդիք գյուղի ուսուցչուհի Հաթիջե Աքքայան է եղել, ով  վրաերթի ժամանակ հարբած է եղել եւ վարել է առանց վարորդական իրավունքի։
Նոյեմբերի 3-ի երեկոյան ճանապարհին հսկողություն իրականացնող ժանդարմ Այհան Ջոշքունը կանգնեցրել է ուսուցչուհու վարած մեքենան, սակայն վրաերթի է ենթարկվել։ Ուսուցչուհին դեպքի վայրից դիմել է փախուստի եւ  հաջորդ օրը ժանդարմերիայի գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել։
Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply