Տատիկը փորձել է վաճառել նորածին թոռանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2010 13:49
Ֆլորիդայի 45-ամյա քաղաքացուհուն նոյեմբերի 5-ին կալանավորել է տեղի ոստիկանությունը` նորածին թոռանը վաճառելու փորձի կասկածանքով: Նորածին`8 շաբաթական տղայի համար տատիկը շատ մեծ գումար չի պահանջել, ընդամենը`30 հազար դոլար: Բարեբախտաբար, գնորդը հագուստը փոխած ոստիկանության աշխատակից էր: Ինչպես տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները, իշխանությունները կնոջը մոտավորապես 1 ամիս հետևել են: Փաթի Բիգին մտադիր էր թոռանը վաճառել 75 հազար դոլարով: Երբ հայտնվեց իսկական գնորդը` գինը ստիպված էր իջեցնելու: Կինը կալանավորվել է` մանկիկը գործակալին հանձնելուց անմիջապես հետո: Ներկա պահին երեխան հանձնվել է խնամառուների սոցիալական ծառայությանը, իսկ նորածնի մայրը բանտարկված է: Իրազեկ է նա այդ պատմությանը, թե` ոչ, չի տեղեկացվում:






Facebook
Tweet This
Email This Post
