Օբամային Հնդկաստանում պաշտպանում են ծայրահեղականներից և կապիկներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2010 13:31
Հնդկաստանի ֆինանսական մեգապոլիս Մումբայը դարձավ ԱՄՆ-ի նախագահի Հնդկաստան այցի առաջին բնակավայրը` անվտանգության միջոցների առավելագույն բարձրացված պայմաններում. Փողոցներում պարեկում են ոստիկանական և բանակային լրացուցիչ ստորաբաժանումները, շինությունների տանիքներում գտնվում են նշանառուներ, քաղաքի կենտրոնում և մյուս շրջաններում երթևեկությունը փակ է: Մումբայի նավահանգիստը ժամանակավորապես նավերի ժամանումներ չի ընդունում: Հատուկ հսկվում է «Թաջ Մահալ Պալաս» հյուրանոցը, ուր կիջևանի նախագահ Օբաման իր տիկնոջ` Միշելի հետ: Հյուրանոցի բոլոր համարները զբաղեցրել են ԱՄՆ-ի պատվիրակության անդամները:
Անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկել նաև Հնդկաստանի մայրաքաղաքում, ուր ԱՄն-ի նախագահը կժամանի կիրակի:Մայրաքաղաքի շրջաններում հավաքել են նաև անտուն շներին և կապիկներին, որպեսզի խուսափեն անկանխատեսելի իրավիճակներից:
Մարտական բարձր պատրաստվածության են բերել նաև Պակիստանի հետ հյուսիսում սահմանակից Ջամմու և Քաշմիր քաղաքները: Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի Հնդկաստանի տարածք չներխուժեն ծայրահեղական խմբավորումները:






Facebook
Tweet This
Email This Post
