Թուրք-իրանական սահմանին թուրքերը 7 իրանցի զինվորական են սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2010 13:14

Թուրքիա-Իրան սահմանին մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողությունների ընթացքում 2 տարբեր վայրերում տեղի ունեցած բախումների ընթացքում 7 իրանցի զինվորական է սպանվել։

Firat գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին թուրք-իրանական սահմանին մոտ գտնվող Քելարեշի շրջանի Գոլե եւ Սարը Չիչեք դաշտավայրերում ծուղակ են նախապատրաստել մաքսանենգների համար, սակայն այդ ընթացքում բախում է սկսվել թուրքական սահմանապահների հետ, ովքեր եւս այդ պահին սպասել են մաքսանենգներին։ Թուրք եւ իրանցի զինվորականների բախման արդյունքում 5 իրանցի զինվորական է սպանվել։

Այս դեպքից 2 օր անց՝ նոյեմբերի 3-ին Քալիքայի շրջանում իրանցի զինվորականները փորձել են անցնել սահմանը եւ կրկին բախում է տեղի ունեցել։

Այս անգամ սպանվել է 2 իրանցի զինվորական։

Հայտնի է, որ թուրքական կողմը եւս զոհեր տվել է, սակայն հստակ տվյալներ չկան։

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply