Հայաստանի նախագահը մասնակցել է Ստեփանավանում կազմակերպված միջոցառումներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 6, 2010 12:49
Նախագահը նախ այցելել է Ստեփանավան քաղաք, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին՝ «Քաղաքի օր» տոնակատարությանը, Ստեփանավանի հիմնանորոգված մշոակույթի պալատի եւ նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը: Նախագահին ուղեկցում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Միջոցառումների շարք կրում է «Լոռե-Ջալալօղլի-Ստեփանավան» խորագիրը: Այս տարի լրանում է Ստեփանավանի Ջալալօղլի անվանակոչվելու 200-ամյակը: Ստեփանավանի տոները վերջին տարիներին նշանավորվում են նոր կառույցների բացմամբ: Ստեփանավանցիների համար այս տարվա նվերը քաղաքի վերակառուցված մշակույթի պալատի եւ մարզադպրոցի բացումն է: 2006-ին սկսվել է մշակույթի պալատի վերակառուցումը՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Շինարարությունը տեւել է 4 տարի: Մշակույթի պալատն այժմ կրում է վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: Կբացվի նաեւ Ստեփանավանի նորակառույց մարզադպրոցը, որը կառուցվել է Հայաստանի պետբյուջեի եւ Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2007-ի գարնանը, շենքը համապատասխանում է ժամանակակից սեյսմիկ եւ ակուստիկ պայմաններին: Մշակույթի պալատի հանդիսավոր բացումը, որին ներկա կգտնվի նախագահ Սերժ Սարգսյանը, կշարունակվի տոնական համերգով: Տոնակատարությունը կնշանավորվի նաեւ քաղաքում ճանաչված եւ աշխատանքային նվաճումներ ուnեցած մարդկանց կոչումներ շնորհելով:






Facebook
Tweet This
Email This Post
