Ադրբեջանի բանակը եւս մեկ կորուստ է ունեցել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 6, 2010 12:30

Ադրբեջանի Սաաթլը շրջանում գտնվող զինվորական հոսպիտալում նոյեմբերի 4-ի երեկոյան մահացել է Ավիացիոն ակադեմիայի շրջանավարտ, Խազարի շրջանի զինկոմիսարիատից այս տարվա հուլիսին պարտադիր զինվորական ծառայության կանչված Ռամիշ Օքթայ օղլու Աթաքիշիեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բիզիմ յոլ»-ը հայտնում է, որ զինվորը մահացել է կոկորդի շրջանում եղած հիվանդությունից: Նա ծառայում էր Աղդամի շրջանի զորամասերից մեկում: Թերթին չի հաջողվել փաստի հետ կապված տեղեկություն ստանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Դիտվել է 823 անգամ: