Մեդվեևը արգելք է դրել միտինգների վերաբերյալ օրենքի ուղղումների վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2010 12:15
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մերժել է«Հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի, գործադուլների մասին» դաշնային օրենքում փոփոխությունները: Այդ մասին այսօր տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Համապատասխան նամակը հասցեագրվել է Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին և պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին: «Դաշնային օրենքը , որը նպատակաուղղված է տրանսպաորտային ենթակառույցների հաստատություններում հանրային միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, այդ թվում`տրանսպորտային միջոցների կիրառմամբ, ունի դրույթ, որը բարդություն է հարուցում քաղաքացիների հավաքների , ցույցերի, երթերի և գործադուլների անցկացման սահմանադրական իրավունքի ազատ իրականացման հարցում»,- ասվում է նամակում:






Facebook
Tweet This
Email This Post
