Երեւանում բացվեց Ռուբեն Սեւակի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 5, 2010 21:42
Այսօր Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ռուբեն Սեւակի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որը կազմապերպված էր ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, որը մասնավորապես շնորհակալություն հայտնեց երկու նախարարներին` այս պարտակնությունը իրենց ստանձնելու համար:
Նրա խոսքը շարունակեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, նշելով. «Այսօր մենք այստեղ տեսնում եւ առնչվում ենք Սեւակի արվեստի հետ: Սա վերածննդի անզուգական զգացմունքներով լեցուն մի ցուցահանդես է, որը պատմում է Սեւակի ազնվափայլ, ազնվատոհմիկ կյանքի ու գործունեության մասին»:
Բացման արարողությանը ներկա էր նաեւ Ռուբեն Սեւակի մասին 5 գրքերի հեղինակ Ալեքսանդր Թոփչյանը, որը շնորհակալություն հայտնեց առաջին սեւակագետ Վլադիմիր Կիրակոսյանին եւ հավելեց, որ առանց նրա խորունկ, լուրջ, ծավալուն գրառության ինքը չէր կարողնա գրել «Եւ անգամ մահից հետո» վեպը:
«Անկարելի է Սեւակի նման մարդու անժամանակ կորուստը առանց տխրության հիշել: Բայց ես այդ տխրության կողքին հպարտության զգացում եմ ապրում նաեւ, քանի որ մենք ունեցել ենք Ռուբեն Սեւակի նման ոչ միայն բացառիկ գրական-ստեղծագործական, այլ նաեւ բարոյական տաղանդ»,- ասաց Ալեքսանդր Թոփչյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի եւ մշակույթի փոխնախարարները, ովքեր իրենց խոսքում նշեցին, որ Ռուբեն Սեւակի 125 ամյակի կապակցությամբ միջոցառումները դեռ կշարունակվեն:

Երեւանում բացվեց Ռուբեն Սեւակի 125 ամյակին նվիրված ցուցահանդես
[05.11.2010] Այսօր Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ռուբեն Սեւակի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որը կազմապերպված էր ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, որը մասնավորապես շնորհակալություն հայտնեց երկու նախարարներին` այս պարտակնությունը իրենց ստանձնելու համար:
Նրա խոսքը շարունակեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, նշելով. «Այսօր մենք այստեղ տեսնում եւ առնչվում ենք Սեւակի արվեստի հետ: Սա վերածննդի անզուգական զգացմունքներով լեցուն մի ցուցահանդես է, որը պատմում է Սեւակի ազնվափայլ, ազնվատոհմիկ կյանքի ու գործունեության մասին»:
Բացման արարողությանը ներկա էր նաեւ Ռուբեն Սեւակի մասին 5 գրքերի հեղինակ Ալեքսանդր Թոփչյանը, որը շնորհակալություն հայտնեց առաջին սեւակագետ Վլադիմիր Կիրակոսյանին եւ հավելեց, որ առանց նրա խորունկ, լուրջ, ծավալուն գրառության ինքը չէր կարողնա գրել «Եւ անգամ մահից հետո» վեպը:
«Անկարելի է Սեւակի նման մարդու անժամանակ կորուստը առանց տխրության հիշել: Բայց ես այդ տխրության կողքին հպարտության զգացում եմ ապրում նաեւ, քանի որ մենք ունեցել ենք Ռուբեն Սեւակի նման ոչ միայն բացառիկ գրական-ստեղծագործական, այլ նաեւ բարոյական տաղանդ»,- ասաց Ալեքսանդր Թոփչյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի եւ մշակույթի փոխնախարարները, ովքեր իրենց խոսքում նշեցին, որ Ռուբեն Սեւակի 125 ամյակի կապակցությամբ միջոցառումները դեռ կշարունակվեն:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply