Երեւանում կանցկացվի ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 5, 2010 21:30Նա նշել է, որ իտալական կինոյի առանձնահատկություններից մեկը այսպես կոչված ,փակ էջերն են՝ «այն, ինչը ռեժիսորը ցույց չի տալիս, ինչը բացահայտվում է հանդիսատեսի երեւակայության շնորհիվ»:
«Կինոն, հատկապես իտալական, ժամանակի հետ ոչ միայն հանրային նշանակություն ստացավ, այլ նաեւ դարձավ զգացմունքների արտահայտման միջոց: Լինելով բարոյական արժեքների կրող, կինոն յուրահատուկ ուղերձ է սերունդներին»,-ասել է նա: «Ֆիլմերն անդրադառնում են յուրաքանչյուր հասարակությանը բնորոշ ակտուալ խնդիրներին»,-ասել է իտալացի դիվանագետը:
Ամփոփելով՝ Սկապինին ասել է, որ կինոն կոչված է խոսել սերունդների հետ որոշակի կերպարների, պատկերների ու խոսքերի միջոցով:
Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն իտալերեն լեզվով՝ անգլերեն տիտրերով: Ծրագրում ընգրկված բոլոր ֆիլմերի համար նախատեսված աբոնեմենտը կարժենա 2000 դրամ:
Դիտվել է 1545 անգամ:





Facebook
Tweet This