Ստեփանակերտցի մարզիկը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 20:33

Նոյեմբերի 4-ից 8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը` նոյեմբերի 5-ին մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52կգ/ եւ Արտակ Ծատինյանը /90կգ/ զբաղեցրեցին 5-րդ տեղը, իսկ 74 կգ քաշային կարգում հանդես եկող, սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճել է ոսկե մեդալ եւ հռչակվել մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն:
Ստեփանակերտցի մարզիկը այս տարվա գարնանը Մինսկում նվաճել էր նաեւ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վաղը` նոյեմբերի 6-ին կկայանան մարզական սամբոյի մյուս քաշային կարգերի, իսկ նոյեմբերի 7-ին` մարտական սամբոյի մրցամարտերը:
Դիտվել է 812 անգամ: