Դեսպան Արմեն Խաչատրյանը հանդիպել է Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 20:00

Նոյեմբերի 2-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հանդիպումը Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր նոյեմբերի 20-ին Մինսկում կայանալիք մանկական Եվրոտեսիլի արդյունավետ կազմակերպումը եւ Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանին պատշաճ ներկայացնելը:

Նոյեմբերի 12-ին Մինսկում դեսպանության ու համայնքի ուժերով կազմակերպվելու է համերգ, որտեղ հրավիրված են լինելու Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարները, Բելառուսի իշխանությունները, հայկական համայնքի ներկայացուցիչները:
Բելառուսում հայ աստղերը նվիրելու են իրենց ելույթները Վլադիմիր Արզումանյանին:

Հանդիպման ընթացքում նաեւ ամփոփվեցին ընթացիկ տարում կատարված աշխատանքները, քննարկվեցին համայնքային կազմակերպությունների արդի խնդիրները եւ ծրագրերը, նախանշվեցին գալիք տարվա համագործակցության ուղիները ու աշխատանքների համակարգման եղանակները: Հայկական կազմակերպությունների ղեկավարները համառոտ ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտները եւ տեսակետները դեսպանության հետ համագործակցության բարելավման ուղղությամբ: Զրույցի ընթացքում Բելառուսի համայնքային կազմակերպությունների ղեկավարներն շնորհակալություն են հայտնել դեսպան Խաչատրյանին Բելառուսի համայնքային կազմակերպություններին դեսպանության կողմից ավանդաբար ցուցաբերվող աջակցության համար: Արմեն Խաչատրյանը ներկայացրել է իր մոտեցումները դեսպանության եւ համայնքային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ` նշելով հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply