Մալաթիա-Սեբաստիայում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են երիտասարդ տղայի եւ աղջկա կիսամերկ դիակներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 5, 2010 19:52

Այսօր` նոյեմբերի 5-ին ժամը 13:00-ի սահմաններում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 190 դպրոցի մոտ, Բաբաջանյան 133 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 890 ավտոմեքենա, որ մեջ եղել է երիտասարդ տղայի եւ աղջկա կիսամերկ դիակներ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի, օպերգծով տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ փորձաքրեագետը: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժնի քննիչները կատարում են դեպքի վայրի զննման, մեքենայի միջից հայտնաբերված իրերի հաշվառման աշխատանքներ:

Դիակ տեղափոխող մեքենան դիակներն արդեն տեղափոխել է դիահերձարան:

Դիակների ինքնությունն արդեն պարզվել է: Տղան 20-ամյա Լազր Ս.-ն է, իսկ աղջիկը` 23-ամյա Թեհմինե Մ.-ն:

Նախնական վարկածով, վերջիներս խեղդվել են գազի արտահոսքից:

Դիտվել է 2192 անգամ:
Print Friendly

Leave a Reply