Կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցել Սյունիքում ցրտահարության վնասները

Օրվա լուր | | July 20, 2009 17:48

cakaten-gyuxԱմառային անձրևներն ու կարկուտը միայն Կապանի ու Մեղրու տարածաշրջանների համայնքներին 27,22 մլն դրամի վնաս են հասցրել. Մայիս-Հունիս օրերին տեղացած ամռան համար աննախադեպ հորդառատ անձրեւն ու կարկուտը վնասել են Սյունիքի մարզի ողջ գյուղատնտեսությանը:
Չնայած Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությունը վնասի չափերի մասին արձանագրությունները ուղարկել է գյուղնախարարություն, սակայն հույս չկա, որ գյուղացիները կստանան փոխհատուցում: Նույն վարչության ամփոփագրերի համաձայն` մոտ 10 մլրդ դրամ էլ գարնանային ցրտահարությունների վնասն էր: Մինչեւ օրս կառավարությունը չի փոխհատուցել գումարները:
Արդեն մի քանի գյուղեր իրենց վնասի չափերն արձանագրել ու ներկայացրել են մարզպետարան: Քաջարան գյուղը 1մլն 840 հազար դրամի վնաս է կրել, Ճակատեն գյուղը` 21,480 հազար դրամ, Գեղիի բնակիչների վնասի չափը 2.383 հազար kapan-hordarat-anzrevդրամ է: Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր համայնքում էլ վնասի չափը 1,350 մլն դրամ է: Վարչության մասնագետների փոխանցմամբ` ընթացիկ տարին ոչ միայն անբարենպաստ էր բերքի համար, այլ նաեւ ամբողջությամբ տուժել են պտղատու ծառերը: Կարկուտն ու անձրեւները մրգերը թափել են գետնին, լոբու ու կարտոֆիլի ցանքատարածությունները լիովին ավերվել են: Եթե գարնան ցրտահարությանը գյուղացիները կարողացել են որոշ չափով դիմակայել, ապա դժվար թե երկրորդ անգամ նրանք կարողանան դուրս գալ իրավիճակից` առանց որևէ աջակցության:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply