Հայաստանի Վերահսկիչ պալատը ԿԳ համակարգում հայտնաբերել է մի շարք խախտումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 19:15
ՀՀ վերահսկիչ պալատն ընթացիկ տարվա ապրիլի 7-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման գործընթացը: Արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, սակայն ամենաարտառոցը Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանն է, որը գործունեություն է ծավալում առանց կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիայի, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, քրեորեն պատժելի արարք է: Այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Ըստ Ի.Զաքարյանի, վերահսկողության արդյունքում ՎՊ-ն եկել է եզրակացության, որ կրթական գործունեությունն առանձին դեպքերում իրականացվում է ՀՀ օրենսդրության, կառավարության որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի պահանջների խախտումներով: Հիշյալ պահանջների համաձայն, մասնավորապես, պրոֆեuորադաuախոuական կազմի 50%-ի համար տվյալ ուuումնական հաuտատությունը պետք է հանդիuանա հիմնական աշխատավայր, հաստատության պրոֆեuորադաuախոuական կազմի 50%-ը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աuտիճան և (կամ) կոչում: Բացի այդ, ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվների համաձայն, հաստատության ընդհանուր մակերեսը մեկ ուսանողի համար
պետք է հաշվարկված լինի 8,02 քմ չափով, շենքի յուրաքանչյուր հարկի առաստաղի բարձրությունը պետք է լինի առնվազն 3մ, ԲՈՒՀ-երը պետք է ունենան մարզադահլիճ և գրադարան կամ վերջիններիս օգտագործման իրավունքը հավաստող պայմանագիր:
ՎՊ-ի կողմից ընտրանքային սկզբունքով ուսումնասիրված պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 16-ում հայտնաբերվել են նորմատիվների խախտումներ: Այս, ինչպես նաև միջին, միջնակարգ ընդհանուր կրթություն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, ընտրանքային սկզբունքով, վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվել է կառավարությանը: ՎՊ-ն նաև համապատասխան առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը և Կրթության և գիտության նախարարությանը:
ԿԳՆ-ին, մասնավորապես, առաջարկվել է ձեռնարկել միջոցներ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացի իրականացման ուղղությամբ, իրավական ակտով ամրագրել ՀՀ-ում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը սկսելու ժամկետի սկիզբը, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը լրացնել ոչ պետական ուսումնական հաստատությունների տարածքներին վերաբերող չափորոշիչներով` սահմանելով նվազագույն նորմատիվներ: Առաջարկվել է նաև քննարկել հաշվետվության մեջ նշված ուսումնական հաստատություններին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցը, ՀՀ օրենքներով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված դրույթների խախտումները բացառելու նպատակով խստացնել վերահսկողությունը կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նկատմամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ առանց լիցենզիայի գործունեություն ծավալող բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ:
Ի.Զաքարյանը տեղեկացրեց, որ ԿԳ նախարարը ՎՊ-ին ուղղված նամակում հայտնել է արդեն իսկ ձեռնարկված և առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի մասին: Մասնավորապես, ՎՊ-ի կողմից 16 ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումների կապակցությամբ նշվել է, որ ԿԳՆ լիցենզավորման վարչությունը ստուգումներ է իրականացրել 28 ԲՈՒՀ-երում: Արդյունքում, ամբողջությամբ կասեցվել է Արտաշատի ՙԱրտաշատ՚ համալսարանին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով տրված գործունեության լիցենզիան, մասնակի կասեցվել են որոշ ԲՈՒՀ-երի առանձին մասնագիտական ծրագրերով լիցենզիաները, որոշ հաստատություններ նախազգուշացվել են: Նախարարը տեղեկացրել է նաև, որ ևս 7 ԲՈՒՀ-երում ներկայումս ընթանում են նմանատիպ ստուգումներ, որոնց ավարտին ՎՊ-ին կտրամադրվի ամփոփ տեղեկատվություն:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
