Ընտրակաշառքը սկսեց պտտվել քաղաքի բնակարաններում:

ՄԱՐԴԻԿ | | May 26, 2009 18:10

Արդեն մի քանի օր է` Երևանի տարբեր համայնքներում տարբեր ժամերի անծանոթ մարդիկ թակում են բնակիչների դռները. անկոչ հյուրերը քաղաքացիներին առաջարկում են միջինը 5000 դրամ ընտրակաշառք` իրենց նախընտրած թեկնածուին ձայն տալու համար: Հատկապես ակտիվ են գործում Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները:

Չարբախից 26-ամյա Մարտիկը պատմում է, որ իրենց թաղամասում տնից տուն են անցնում Հանրապետականի համար աշխատող երիտասարդներն ու բնակչի հետ համաձայնության գալով` վերցնում են անձնագիրը, տանում-գրանցում շտաբում ու 5000 դրամ մեջը` հետ բերում:

Նույնը կատարվում է Մոնումենտում. երիտասարդ տղաները շրջում են բնակարաններով`հորդորելով մարդկանց ստորագրել Հանրապետականի դիմաց: Երբեմն առաջարկում են գումար, երբեմն` ոչ:

Իսկ Բարգավաճ Հայասատանը թաղամասի ակտիվիստներին 30-50 հազար դրամ է առաջարկում` 10 ձայն ապահովվելու պայմանով: Նույնիսկ ժամկետանց անձնագրերն են անվճար փոխարինում նորով:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply